Սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանը Թուրքիային C-400 զենիթահրթիռային համակարգեր կմատակարարի՝ Haber Turk-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք կստանանք այդ համակարգերը, մենք համաձայնություն ենք ձեռք բերել: Բանակցություններ են ընթանում տեխնիկայի համատեղ արտադրության և գնի պայմանների շուրջ: Կարող էինք ՆԱՏՕ-ի երկրներից գնել, սակայն դա տեղի չունեցավ»,- ասել է Չավուշօղլուն: